Ռուսաստանը Եվրոների շրջանակում  7+ գոլ վերջին անգամ բաց էր թողել 1996 թ., երբ դարպասը պաշտպանել է նաև Չերչեսովը

Ռուսաստանը Եվրոների շրջանակում 7+ գոլ վերջին անգամ բաց էր թողել 1996 թ., երբ դարպասը պաշտպանել է նաև Չերչեսովը

22/06/2021 - 14:23

Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 1:4 հաշվով պարվեց Դանիայի հավաքականին ու լքեց պայքարը։

Ռուսաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց գնդակների խփած ու վաց թողած 2:7 հարաբերակցությամբ, ինչը հավաքականի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշն է։

Պարզվում է, Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների շրջանակում վերջին անգամ 7 կամ ավելի գոլ բաց թողել է Եվրո-1996-ին։ Այդ ժամանակ ռուսները Գերմանիայի, Չեխիայի և Իտալիայի հավաքականների հետ ընդգրկված են եղել C խմբում և մրցաշարն ավարտել են բաց թողած 8 գոլով` վաստաած 1 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, Եվրո-1996-ի խմբային փուլի երկու խաղերում (Իտալիա 2:1 Ռուսաստան, Ռուսաստան 3:3 Չեխիա) Ռուսաստանի հավաքականի դարպասը պաշտանել է նրանց ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը` բաց թողնելով 5 գնդակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023