Ռումենիգե. «Մենք չենք պատրաստվում լուծել Գերմանիայի ֆուտբոլային միության խնդիրները»
«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում բաց թողնել գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկին, որին Գերմանիայի ֆուտբոլային միությունում ցանկանում են տեսնել ազգային թիմի ղեկին․
«Մենք խելագարներ կլինենք, եթե բաց թողնենք նրան պայմանագրի ավարտից շուտ։ Նա 100%-վ կլինի մեր թիմի գլխավոր մարզիչը նաև մյուս մրցաշրջանում։
Բացի այդ, նա իր լավագույն տարիներն անց է կացրել հենց «Բավարիայում»` թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ։ Ես միշտ ասել եմ, որ մարզիչն ակումբի ամենակարևոր աշխատակիցն է։
Բոլորին է հայտնի որ մենք Ֆլիկի հետ պայմանագիր ունենք, այնպես որ նրա հեռանալը չի քննարկվում։ Մենք չենք պատրաստվում լուծել Գերմանիայի ֆուտբոլային միության խնդիրները։
Անկեղծ ասած՝ եթե գլխավորելիս լինեի «Բավարիան», ապա կծիծաղեի Գերմանիայի հավաքականը մարզելու առաջարկի վրա»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը խնդրել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը Եվրո-2020-ից հետո ազատել իրեն պաշտոնից։
Գերմանիայի ֆուտբոլային միությունը Հանսի Ֆլիկին դիտարկում է որպես «բունդեսմանշաֆթը» գլխավորելու ամենահավանական թեկնածու։
Հավելենք, որ Ֆլիկի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, Կառլ Հայնց-Ռումենիգե, Հանս-Դիտեր Ֆլիկ