Ռոնալդուն 30 տարեկանից հետո Պորտուգալիայի կազմում 192 երկրների հավաքականների պատմության լավագույն ռմբարկուներից ավելի շատ գոլ է խփել
Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում 3:2 հաշվով հաղթեց Սլովակիային։
Պորտուգալացիների կազմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Ուիլ Ջինսին, հայտնում է, որ Ռոնալդուն 30 տարեկանից հետո Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է արդեն 73 գոլ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուն 30 տարեկանից հետո «սելեսաոյի» կազմում խփել է ավելի շատ գոլ, քան աշխարհի 192 հավաքականների պատմության լավագույն ռմբարկուները։
Այդ հավաքականների թվում են Գերմանիան (Միրոսլավ Կլոզե, 71 գոլ), Ֆրանսիան (Օլիվիե Ժիրու, 54), Իտալիան (Լուիջի Ռիվա, 35), Անգլիան (Հարի Քեյն, 59), Իսպանիան (Դավիդ Վիլիա, 59), Նիդեռլանդները (Ռոբին վան Պերսի, 50), Շվեդիան (Զլատան Իբրահիմովիչ, 62), Դանիան (Պոուլ Նիլսեն, Յոն-Դալ Թոմասոն, 52), Ուրուգվայը (Լուիս Սուարես, 68), Կոլումբիան (Ռադամել Ֆալկաո, 35), Չիլին (Ալեքսիս Սանչես, 49), Մեքսիկան (Խավիեր Էրնանդես, 52), ԱՄՆ-ը (Լենդոն Դոնովան, Քլինթ Դեմպսի, 57), Եգիպտոսը (Հուսամ Հասան, 69), Գանան (Ասամոա Գյան, 51) և այլք։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 202 խաղում խփել է 125 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ֆաբրիցո Ռոմանո