Ռոնալդուն տարածել է Դիբալայի կրկնակի վարակման ապատեղեկատվությունը
Իտալական Corriere dello Sport պարբերականը ենթադրում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կեղծ տեղեկատվություն է տարածել ակումբի հարձակվող Պաուլո Դիբալայի կորոնավիրուսով կրնկակի վարակման մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով կարանտինն անցկացնում է հայրենիքում՝ Մադեյրա կղզում, չի ցանկանում վերադառնալ Իտալիա։ Որպեսզի հաջողությամբ նա կարողանա մնալ Մադեյրայում, Ռոնալդուն սկսել է տարածել Դիբալայի կրկնակի վարման մասին ապատեղակատվություն։
Նշենք, որ Պաուլո Դիբալայի ընկերուհին երեկ պաշտոնապես հերքել է, որ ֆուտբոլիստը կրկին վարակվել է։ Հաղորդվում էր, որ Դիբալան վերջին 1,5 ամսվա ընթացքում չորս անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, սակայն խաղացողի ընկերուհին նշեց, որ չորրորդ թեստի պատասխանը դեռևս չի ստացվել։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա