Ռոնալդուն շրջանցեց Բիցանի ցուցանիշը` դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Մանկունյական ակումբի կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Յունայթեդին»։
Ինչպես տեղեկացնում է մանկունյական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 37-ամյա հարձակվողն ակումբային ու հավաքականի մակարդակով անցկացրած պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 807-ի։
Այդ ցուցանիշով Ռոնալդուն շրջանցել է ավստրացի նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին` պաշտոնական խաղերում դառնալով երբևէ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի` Բիցանի անվան դիմաց կա 805 գոլ։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում 450 գոլ խփել է «Ռեալ Մադրիդի», 136 գոլ` «Մանչեսթեր Յունայթեդի», 115 գոլ` Պորտուգալիայի հավաքականի, 101 գոլ` «Յուվենտուսի», 5 գոլ` «Սպորտինգ Լիսաբոնի» կազմում։
Նշենք, որ Ռոնալդուին 807 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել 1110 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ, Տոտենհեմ