Ռոնալդուն նախքան Տոտենհեմի դեմ հանդիպման ավարտը հեռացել է պահեստայինների նստարանից📸
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
Այդ հանդիպմանը «կարմիր սատանաների» կազմից հայտավորված էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ` մնալով պահեստայինների նստարանին։
Համացանցի օգտատերերի, ֆուտբոլային ողջ հանրության և ԶԼՄ-ների համար քննարկման մեծ առիթ է դարձել այն փաստը, թե ինչպես է պորտուգալացի հարձակվողը նախքան «խցանների» դեմ հանդիպման ավարտը` 90-րդ րոպեին, հեռացել պահեստայինների նստարանից ու ուղևորվել դեպի հանդերձարան։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն արդեն երկրորդ անգամ է ողջ հանդիպումն անցկացրել պահեստայինների նստարանին։
Առաջին դեպքը գրանցվել էր Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում (3:6)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ