Ռոնալդուն հրաժարվել է փոխարինման դուրս գալ Տոտենհեմի դեմ հանդիպման վերջնամասում
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Այդ հանդիպմանը «կարմիր սատանաների» կազմից հայտավորված էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ։
Պորտուգալացի ֆուտբոլիստը չի սպասել հանդիպման ավարտին և 90-րդ րոպեին պահեստայինների նստարանից ուղևորվել է դեպի հանդերձարան։
Daily Mail-ին հաջողվել է պարզել, որ մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը այդ հանդիպման վերջնամասում ցանկացել է 37-ամյա ֆուտբոլիստին փոխարինման դուրս բերել, սակայն նա հրաժարվել է։
Հավելենք` արդեն հայտնի է դարձել, որ «Յունայթեդի» մարզչական շտաբի որոշմամբ Ռոնալդուն չի հայտավորվելու Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ