Դի Մարիա. «Ռոնալդուն հավանաբար մեռնում է ՊՍԺ տեղափոխվելու ցանկությունից, սակայն պայմանագիր կնքեցինք Մեսսիի հետ»
«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարծիք է հայտնել, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար համալրել փարիզյան ակումբի շարքերը.
«Կրիշտիանուն հավանաբար մեռնում է այստեղ հայտնվելու ցանկությունից։ Ներկայիս ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մակարդակը շատ յուրահատուկ է։ Նման բան հազվադեպ է լինում, և մեծագույնները ցանկանում են խաղալ լավագույնների հետ։
Իհարկե, Ռոնալդուն կցանկանար այստեղ լիներ, սակայն ՊՍԺ-ն պայմանագիր կնքեց Լեո Մեսսիի հետ։ Բարեբախտաբար, այսպես ավելի լավ է»,- նշել է Դի Մարիան, ում խոսքերը մեջբերում է Tyc Sports-ը։
Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան 2010-14 թթ. «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ում հետ դաշտ է դուրս եկել 166 անգամ։
Ինչ վերաբերում է Լեո Մեսսիին, ապա Դի Մարիան առաջին անգամ է նրա հետ հանդես գալու նույն թիմում, սակայն 2008 թ. սկսած, նրանք միասին հանդես են գալիս Արգենտինայի հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ