Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ սահմանեց` շրջանցելով Ալի Դաեիին
ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը դժվար պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։
Պորտուգալացիների կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` ապահովելով իր թիմի հաղթանակը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում խփեց իր 110-րդ ու 111-րդ գնդակները, ինչի շնորհիվ նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց` շրջանցելով իրանցի նախկին գոլահար Ալի Դաեիի ցուցանիշը։
Ռոնալդուն դարձավ հավաքականների պատմության շրջանակում երբևէ բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Ալի Դաեիի անվան դիմաց Իրանի հավաքականի կազմում կա 109 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալի Դաեի, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական