Ռոնալդուն կրկնել է Ալի Դաեիի համաշխարհային ռեկորդը
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` երկու անգամ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկաղնում է Squawka Football-ը, 36-ամյա գոլահարը հավաքականի կազմում խփեց իր 108-րդ ու 109-րդ գոլերը և կրկնեց Իրանի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ալի Դաեիի համաշխարհային ռեկորդը։
Այժմ այս ֆուտբոլիստներն ամենաշատն են դարձել գոլի հեղինակ հավաքանների մակարդակով։
Հավելենք, որ իրանցի նախկին հարձակվողին այդ արդյունքը գարնցելու համար անհրաժեշտ է եղել անցկացնել 149, իսկ Կրիշտիանու Ռոնալդուին` 178 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալի Դաեի, ԵՎՐՈ-2020, Իրանի Հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական