Ռոնալդուն անհավանական նվաճման է հասել

Ռոնալդուն անհավանական նվաճման է հասել

21/07/2020 - 11:34

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ։

Այդ գոլերի շնորհիվ իտալական Ա սերիայի շրջանակում Կրիշտիանու Ռոնալդուն խփել է արդեն 51 գնդակ։ Ընթացիկ մրցաշրջանում Կրիշը դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ 2018/19 մրցաշրջանում՝ 21։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 35-ամյա պորտուգալացի հարձակվողը դարձել է ֆուտբոլի պամտության միակ ֆուտբոլիստը, ով 50+ գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի, Լա լիգայի և Ա սերիայի շրջանակում։

Կրիշը Ա սերիայի շրջանակում 61 խաղում դարձել է 51 գոլի հեղինակ, ԱՊԼ-ի շրջանակում 196 խաղում՝ 84 գոլ, իսկ Լա լիգայի շրջանակում մասնակցել է 292 հանդիպման՝ դառնալով 311 գոլի հեղինակ։

Բացի այդ արդյունքից, Ռոնալդուն ևս մեկ ցուցանիշ է գերազանցել։ Պորտուգալացի ֆուտբոլիստը Ա սերիայի շրջանակում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ Նրան այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել է ընդամենը 61 խաղ։ Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով այդ ցուցանիշին հասել էր 68 խաղում։

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023