Ինտերը պատրաստ է վաճառել Լուկակուին, եթե առատաձեռն առաջարկ ստանա
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, միլանյան ակումբը համաձայն է վաճառել բելգիացու տրանսֆերային իրավունքները, եթե ստանա առատաձեռն առաջարկ։
Այս պահին 27-ամյա ֆուտբոլիստը համարվում է «ներաձուրիների» ամենաշատ վարձաբրվող ֆուտբոլիստը․ նա տարեկան ստանում է 7․5 մլն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն՝ ինքը՝ Լուկակուն, չի ցանկանում լքել իտալական ակումբի շարքերը, սակայն «Ինտերը» կարող է դրդել ֆուտբոլիստին դիմելու այդ քայլին, եթե ստանա արժանի առաջարկ նրա դիմաց։
Լուկակուի ծառայություններով առավել հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը և այդ դիրքում ցանկանում է տեսնել հենց բելգիացի գոլահարին։
Երկու ակումբներն էլ առայժմ ուշադրությամբ հետևում են իրավիճակին և սպասում են նպաստավոր պահի, որպեսզի հանդես գան ֆուտբոլիստին գնելու առաջարկով։
Նշվում է, որ Լուկակուին վաճառելու հավանականությունն ավելի կմեծանա, եթե Անտոնիո Կոնտեն լքի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն «Ինտերի» կազմում բոլոր հանդիպումների շրջանակում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Իր հերթին, «Ինտերը» Ա սերիայի այս առաջնությունում 21 հանդիպումներից հետո վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն միլանյան մյուս ակումբին՝ «Միլանին», որը նույնքան խաղերից հետո իր ակտիվում ունի 49 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Ռոմելու-Լուկակու