Ռոման փայլեց` գոլառատ խաղում հաղթելով Էմպոլիին. Մխիթարյանը` ասիստի հեղինակ🎥
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Կարլո Կաստելանի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։
Ժոզե Մոուրինիոյի սաները հիանալի առաջին խաղակես անցկացրին և 24-37-րդ րոպեների ընթացքում 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Թեմի Աբրահամը, Ջանլուկա Մանչինին, Սերժիու Օլիվեյրան և Նիկոլո Ձանիոլոն։
Կողներն ընդմիջման գնացին «գայլերի» հսկայական առավելության պայմաններում` 4:0։
Երկրորդ կեսում «Էմպոլիի» ֆուտբոլիստները փորձեցին խաղ վերադառնալ և երկու գնդակ հետ բերեցին, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Անդրեա Պինամոնտին ու Նեդիմ Բայրամին։
Նշենք, որ «Ռոմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 75-րդ րոպեին։
33-ամյա կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Նիկոլո Ձանիոլոն։
Այսպիսով, «Ռոման» գոլառատ խաղում հաղթեց 4:2 հաշվով, վաստակեց 38 միավոր` բարձանալով 6-րդ հորիզոնական։
«Էմպոլին», 29 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմպոլի, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո-Ձանիոլո, Ջանլուկա Մանչինի, Ռոմա, Սերժիու Օլիվեյրա