Ռոման տանջվեց, սակայն հասավ իր նպատակին 🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ դժվար հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ՝ հաղթելով նվազագույն՝ 1։0 հաշվով։
Հանդիմպան միակ գոլը խփվեց 72-րդ րոպեին․ Ռիկ Կարսդորպի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Էդին Ջեկոն։
Արդարության համար պետք է նշել, որ խաղի ողջ ընթացքում տեղում էր հորդառատ անձրը, ինչն էլ լրացուցիչ դժվարություն էր հաղորդում ֆուտբոլիստների գործողություններին։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպման․ բավական ակտիվ էր թե՛ գրոհներ կազմակերպելիս, թե՛ պաշտպանվելիս, սակայն հայ ֆուտբոլիստին վիճակված չէր այդ խաղում աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ։
Խաղն այդպես է ավարտվեց՝ «Ռոմայի» նվազագույն հաշվով հաղթանակով։
Այս խաղից հետո «գայլերը» վաստակեցին 30 միավոր և հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Սամպդորիան» մնաց 17 միավորով․ նա 11-րդ հորիզոնականում է։
# Էդին-Ջեկո, Հենրիխ-Մխիթարյան, Ռիկ Կարսդորպ, Ռոմա, Սամպդորիա