Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Շախտյորի» դեմ։
Հռոմեական ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Հենրիխ Մխիթարյանը, ով, սակայն 35-րդ րոպեին վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։
Հայ կիսապաշտպանը խաղային դրվագներից մեկում փորձեց հեռահար հարվածով գրավել իր նախկին թիմի դարպասը, սակայն այդ դրագից հետո վնասվածք ստացավ։ Նրան «գայլերի» բուժանձնակազմը օգնություն ցույց տվեց, ինչից հետո Հենոն վերադարձավ խաղադաշտ, սակայն, ցավոք, րոպեներ անց պարզ դարձավ, որ չի կարող շարունակել խաղը։
Տպավորություն էր, թե նա մկանային վնասվածք է ստացել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա