Հենրիխ Մխիթարյանը մտավ Ռոմայի պատմության մեջ🎥

Հենրիխ Մխիթարյանը մտավ Ռոմայի պատմության մեջ🎥

06/11/2020 - 11:56

Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց ռումինական «Կլուժին»։

Հռոմեական ակումբի կազմում հանդիպմումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դեռևս 57-րդ վայրկյանին գլխի հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Հենոն այդ գոլով մտավ «Ռոմայի» պատմության մեջ՝ Եվրոպա լիգայի շրջանակում խփելով հռոմեական ակումբի ամենաարագ գոլը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023