Ռոման պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել Բարսելոնայի հետ անցկացնել Գամպերի գավաթի հանդիպումը
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է «Բարսելոնայի» հետ անցկացնել Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 6-ին։
Հռոմեական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` պարզաբանելով եղելությունը.
«Որոշումն ընդունվել է որպես տղամարդկանց և կանանց առաջին թիմերի ամառային ընկերական հանդիպումների ծրագիրը փոփոխելու անհրաժեշտության հետևանք՝ հաշվի առնելով, որ նրանք լավագույն կերպով պետք է մոտենան 2022/23 մրցաշրջանին։
«Ջալոռոսիների» երկու թիմերն էլ նպատակ ունեն նախամրցաշրջանային հատվածն ավարտել` հնարավորինս քիչ ուղևորություններ անցկացնելով։
«Ռոման» ցանկանում է շնորհակալություն հայտնել «Բարսելոնային»` Գամպերի գավաթի հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և իր երկու հիմնական թիմերին էլ հաջողություն է մաղթում առաջիկա նախամրցաշրջանային հատախվածում»,- գրված է «գայլերի» պաշտոնական կայքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Գամպերի գավաթ, Ռոմա