Ռոման պաշտոնանկ արեց Դանիելե դե Ռոսիին
«Ռոման» Դանիելե դե Ռոսիին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը.
«Ակումբը նման որոշում է կայացրել` ի շահ թիմի, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք այն ցանկալի ճանապարհը, որը մեզ հաջողություն կբերի։
Դանիելե, «ջալոռոսիների» դուռը միշտ բաց է քո առաջ, սրտանց շնորհակալ ենք` կատարած աշխատանքի և ցուցաբերած անձնազոհության համար։
Նոր գլխավոր մարզչի հարցում ակումբն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- նշված է հռոմեական ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 41-ամյա մասնագետը «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունվարին։ Ակումբը նրա գլխավորությամբ 30 խաղում տարել է 14 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։
«Ջալոռոսիներն» անչափ անհաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում և իտալական Ա սերիայում կայացած չորս տուրից հետո դեռ հաղթանակ չունեն ու 3 միավորով 16-րդ տեղում են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դանիելե դե Ռոսսի, Ռոմա