Ռոման շուտով կհայտարարի ուրուգվայցի պաշտպանի տրանսֆերի մասին
«Պալմեյրասի» ձախ պաշտպան Մաթիաս Վինյան կարիերան շարունակելու է «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, հուլիսի 25-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը կմեկնի Հռոմ` ավարտին հասցնելու իր տեղափոխությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև 5 տարվա պայմանագիր է կնքվելու, իսկ 23-ամյա պաշտպանի դիմաց «գայլերը» «Պալմեյրասին» վճարելու են 11.5 մլն եվրո, որին հետագայում ևս 2 մլն եվրո կավելանա հավելավճարների տեսքով։
Ինչ վերաբերում է Վինյայի աշխատավարձին, ապա «ջիալոռոսիները» նրան տարեկան վճարելու են 1.5 մլն եվրո։
Հատկանշական է, որ Վինյան փոխարինելու է Լեոնարդո Սպինացոլային, ով Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած Իտալիա 2:1 Բելգիա հանդիպման ընթացքում ծանր վնասվածք ստացավ և 5-6 ամսով դուրս է մնացել շարքից։
Հավելենք, որ Մաթիաս Վինյան «Պալմեյրասում» հանդես է գալիս 2020 թ. հունվարի 31-ից և մինչ այս պահը բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 69 հանդիպում` դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաթիաս Վինյա, Նիկոլո Սկիրա, Պալմեյրաս, Ռոմա, տրանսֆերներ