Ֆանտաստիկ պերֆորմանս Հենոյի կողմից․ գոլ + երկու գոլային փոխանցում🎥
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդում «գայլերը» միացրին շարժիչները՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Հռոմեական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
47-րդ ու 73-րդ րոպեներին Հենոն օգնեց աչքի ընկնել համապատասխանաբար Բորխա Մայորալին և Լորենցո Պելեգրինիին, 78-րդ րոպեին արդեն ինքն աչքի ընկավ։
Ընթացիկ մրցաշրջանում հայազգի կիսապաշտպանն Ա սերիայի շրջանակում մասնակցել է արդեն 31 հանդիպման՝ դառնալով 10-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Ռոմայի» կազմից Մայորալն ու Պելեգրինին ևս մեկ անգամ աչքի ընկան՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Պաուլու Ֆոնսեկայի թիմը վաստակեց 58 միավոր և վերադարձավ 7-րդ հորիզոնական։
«Կրոտոնեն» մնաց 18 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը․ ակումբն արդեն դուրս է մնացել Ա սերիայից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բ սերիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Բորխա-Մայորալ, Լորենցո Պելեգրինի, Կրոտոնե, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա