Ռոմայի հայտացուցակը Բոլոնիայի դեմ հանդիպման համար
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Բոլոնիայի» դեմ։
«Գայլերի» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։
Մոտ մեկամսյա դադարից հետո հռոմեական ակումբի հայտացուցակ է վերադարձել Հենրիխ Մխիթարյանը, ով մարտի 12-ից ապաքինվում էր վնասվածքից։
Հայազգի կիսապաշտպանը վերջին անգամ որևէ հանդիպման մանսկացել է հենց այդ օրը՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Շախտյորի» դեմ կայացած խաղում (3:0) մասնակցելով 35 րոպե։
Ավելի վաղ Vnews․am-ին հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է լինելու «Բոլոնիայի» դեմ խաղին։
Աղբյուրը գրում էր նաև, որ «Բոլոնիայի» դեմ հանդիպումից առաջ տեղի ունեցած նախաղային մարզմանը Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։
Հայտնի է դարձել, որ հայազգի ֆուտբոլիստը կարող էր դուրս գալ նաև Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Այաքսի» դեմ կայացած առաջին խաղում (2։1), սակայն հռոմեական ակումբի մարզչական շտաբը չի ցանկացել ռիսկի դիմել։
«Ռոմայի»՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպման համար նախատեսված հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Այաքս, Բոլոնիա, Եվրոպա-լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա