Ռոման հյուրընկալվելիս համառ պայքարում հաղթեց Վիտեսին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Վիտեսի» դեմ։
Առաջին կեսում «Վիտեսն» ուներ տարածքային ու խացային առավելություն և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։
Հատկապես հիշատակման է արժանի Լոյի Օպենդայի դրվագը, երբ բելգիացի բարձակվողը վրիպեց 3-4 մետրից` հարվածելով բարձր։
Տանտերերը չիրացրին իրենց գոլային պահերը, ինչի համար պատժվեցին, քանի որ 45+1-րդ րոպեին «գայլերն» անկյունայինի խաղարկումից հետո Սերժիու Օլիվեյրայի ջանքերով բացեցին խաղի հաշվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ հիմնականում դիրքային պայքար ընթացավ, իսկ բանը հաճախ չէր հասնում իրական գոլային պահերին։
Ի վերջո, Ժոզե Մոուրինիոյի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Նշենք, որ հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 88-րդ րոպեին։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սերժիու Օլիվեյրա, Վիտես