Ռոման ծանր վերջնագիր է ներկայացրել Ձանիոլոյին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» ակումբի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի հարցում «Բորնմութի» հետ հասել է համաձայնության։
«Բալերը» 23-ամյա կիսապաշտպանի դիմաց առաջարկել են 30+5 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից, որը «գայլերն» ընդունել են։
Այդուհանդերձ, Ձանիոլոն վստահ չէ, որ «Բորնմութ» տեղափոխությունը կարիերայի շարունակության լավագույն տարբերակն է։
Իտալացի ֆուտբոլիստը ցանկանում էր կարիերան շարունակել «Միլանի» կազմում, որի հետ նույնիսկ անձնական պայմանագիր էր համաձայնեցրել, սակայն «ռոսոներիները» «Բորնմութի» վերոնշյալ առաջարկից հետո դուրս են եկել Ձանիոլոյի համար մղվող պայքարից, ինչից հետո «Ռոմայի» ու միլանյան ակումբի միջև բանակցությունները մտել են փակուղի։
Այժմ Ձանիոլոն հակված է մրցելույթները շարունակել «Ռոմայի» կազմում, սակայն նրա ու ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները բավական լարված են, այդ պատճառով էլ «ջալոռոսիները» ցանկանում են որքան հնարավոր է շուտ վաճառել իտալացի ֆուտբոլիստին։
Ըստ Roma Press-ի տեղեկությունների էլ` ստեղծված իրավիճակում ծանր վերջնագիր են ներկայացրել Ձանիոլոյին. կա՛մ վերջինս ընդունում է «Բորնմութի» առաջարկը և հեռանում է ակումբից կա՛մ էլ միչև գործող պայմանագրի ավարտն այլևս դաշտ դուրս չի գալիս։
Նշենք, որ Ձանիոլոյի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորնմութ, Միլան, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա, տրանսֆերներ