Պաշտոնական. Ռոման խոշոր գումարի դիմաց գնեց Չելսիի հարձակվողին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամին։
«Գայլերը» 23-ամյա հարձակվողի դիմաց վճարել են 40 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Աբրահամի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 4-5 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», կախված խաղացողի մրցելույթներից, հետագայում ևս 5 մլն եվրո է վճարելու «Չելսիին», ինչի շնրոհիվ Աբրահամը կդառնա հռոմեական ակուկբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Պատրիկ Շիկի ռեկորդային ցուցանիշը, ում տրանսֆերի դիմաց «գայլերը» 2018 թ. հուլիսին «Սամդպորիային» վճարել են 42 մլն եվրո։
Հայտնի է նաև, որ 2023 թ. հուլիսից սկսած` «ազնվականները» ունենալու են 80 մլն եվրոյի դիմաց անգլիացի հարձակվողին հետ գնելու իրավունք։
Հիշեցնենք, որ Թեմի Աբրահամը «Չելսիի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2014 թվականից և «ազնվականների» գլխավոր թիմում անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 23-ամյա հարձակվողը 2016/17 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Բրիսթոլ Սիթիի» (48 խաղ, 26 գոլ, 4 գոլային փոխանցում), 2017/18 մրցաշրջանը` «Սուոնսիի» (39 խաղ, 8 գոլ, 5 գոլային փոխանղում), իսկ 2018/19 մրցաշրջանը` «Աստոն Վիլլայի» կազմում (40 խաղ, 26 գոլ, 3 ասիստ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թեմի-Աբրահամ, Չելսի, Ռոմա, տրանսֆերներ