Ռոման դիմացավ Լեսթերի ճնշմանը. «գայլերը» դրական արդյունքով են վերադառնում Հռոմ
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։
Հանդիպման մեկնարկում ակտիվ գորժողություններով աչքի ընկան «Լեսթերի» ֆուտբոլիստները, սակայն հյուրերն առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։
Առաջին խաղակեսի մնացած ժականակահատվածն անցավ «աղվեսների» առավելությամբ, ովքեր գնդակին ավելի շատ էին տիրում և ավելի շատ հարվածում, սակայն նրանց պակասում էր դիպուկությունը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «գայլերի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց. Բրենդան Ռոջերսը թիմը շարունակում էր գրոհել, ինչն էլ 67-րդ րոպեին, ի վերջո, տվեց իր արդյունքը, քանի որ Ադելոմա Լուկմանը հավասարեցրեց հաշիվը։
78-րդ րոպեին հաշվի մեջ առաջ կարող էր անցնել արդեն «Լեսթերը», սակայն Կելեչի Իհեանաչոյի հեռահար հարվածից հետո «Ռոմային» փրկեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն։
«Գայլերը», որոնք երկրորդ կեսում աչքի չէին ընկել գրեթե ոչնչով, 80-րդ րոպեին քիչ մնաց հաղթանակ կորզեին, բայց Սերժիու Օլիվեյրան վրիպեց նպաստավոր դիրքից։
Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին` Հռոմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադելոմա Լուկման, Բրենդան Ռոջերս, Ժոզե Մոուրինիո, Լեսթեր, Լորենցո Պելեգրինի, Կոնֆերենցիաների լիգա