Ռոման դիմացավ Այաքսի ճնշմանը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Ռոման դիմացավ Այաքսի ճնշմանը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

16/04/2021 - 00:54

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին կեսը հիմնականում անցավ հոլանդական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր տարծքային հսկայական առավելություն ունեին և գնդակին տիրում էին ժամանակի 73%-ը, ունեցան որոշ գոլային պահեր, սակայն մի քանի դրվագներում վրիպեցին նպաստավոր դիրքերից։

«Գայլերն» էլ հիմնականում շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն Պաուլու Ֆոնսեկայի սաների խաղն այդքան էլ չէր ստացվում հարձակման գծում։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Ընդմիջմանը «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը փոփոխություն կատարեց՝ Էնթոնիի փոխարեն դաշտ մտցնելով Բրայան Բրոբեյին։

49-րդ րոպեին հենց Բրոբեյն էլ առաջ մղեց «Այաքսին»՝ եզրափակելով Պեր Շյուրսի փոխանցումը։

Հատկանշական է, որ Շյուրսը նույնպես փոխարինման էր դուրս եկել՝ առաջին խաղակեսում դաշտ մտնելով վնասվածք ստացած Շոն Կլայբերի փոխարեն։

Խփած երկրորդ գոլից անմիջապես հետո՝ 56-րդ րոպեին, հյուրերը ևս մեկ գնդակ ուղարկեցին Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորն այն չարձանագրեց, քանի որ մինչ այդ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կանոնների խախտում էին թույլ տվել։

Ինչպես արդեն նշել էինք, տանտերերը հիմնականում շեշտը դրել էին հակագրոհների վրա, որոնցից մեկն էլ 72-րդ րոպեին տվեց իր արդյունքը․ Էդին Ջեկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը 1։1։

Բաց թողած գոլը կարծես կոտրեց «Այաքսի» ֆուտբոլիստներին, ովքեր խաղավարտին մոտ առանձնապես որևէ բան չկարողացան առաջարկել «Ռոմայի» պաշտպանությանը, ովքեր կասեցնում էին մրցակցի բոլոր գրոհների փորձերը։

Այսպիսով, «Ռոման» դիմացավ «Այաքսի» ճնշմանը և պահպանեց 1։1 հաշիվը, ինչի շնորհիվ հռոմեական ակումբը հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3։2։

«Գայլերը» նվաճեցին Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որը, իր հերթին, ընդհանուր 4։0 հաշվով հաղթեց «Գրանադային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023