Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան․ նրան դիմավորել են Փյունիկի երկրպագուները

Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան․ նրան դիմավորել են Փյունիկի երկրպագուները

08/01/2020 - 01:33

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան և մոտ օրերս կգլխավորի «Փյունիկը»։

«Փյունիկի» «Sector 18» երկրպագուական միավորումը լեգենդար ֆուտբոլիստին դիմավորել է Զվարթնոց օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում է ֆան-շարժման Facebook-ի պաշտոնական էջից։

https://www.facebook.com/sector18pyunikfanclub/photos/a.265788747647619/462239238002568/?type=3&eid=ARBNO-KFYiZa3tHgAAT4x4NH71toeMSLNUD9pKbNEbnV6hn3EwVC-3bQ2GuhpMT0LqyKlh4X4maNSO49&xts%5B0%5D=68.ARCvVnUoYcBWQH2XtYJY-Wve5_SXLRs774v7RoAhoB4ODkUKKFqswq0-d2RyrWz0opIITpaOJMsBckgABI1BHaRVEa5ESCz12NvJsIsaKdS_MP8Q-0Xx1PLVlNF3yuK85yo_9QOAx-cQQor-tDplSDdZLe_P0JjCz9QUkCqHs53gIJJrDyyOHa8S01kzmmstuKRjCZ2itMpwHJwaySRR4tX87CxVMLRgxY1i8CvnaXHdKNzsWf6X7k2dY2PNAcb1pzBbumq7YSPchyeAOdjeU57IXrUQe7sZgQeqndbliQ7mcxfhSW9GF6lCW5WB27aTkh31gMWonsONLvVvwJA3T_M&tn=EHH-R

Ռոման Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո։ Այժմ ակումբը գլխավորում է Սուրեն Չախալյանը, ով փոխարինել էր Ալեքսանդր Տարխանովին։

Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում: Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025