Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է նոր ակումբ ունենալուն
«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» բրազիլացի ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։
Այժմ կողմերը բանակցություններ են վարում, իսկ ակումբը սպասում է 31-ամյա ֆուտբոլիստի վերջնական պատասխանին։
Աղբյուրի փոխանցմամբ` եթե Ֆիրմինոն համաձայնի տեղափոխվել «Ալ Ահլի», ապա վերջինս արդեն այս շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն, իրոք, բավական մոտ է կարիերան «Ալ Ահլիում» շարունակելուն։
Սպասվում է, որ Ֆիրմինոյի տարեկան աշխատավարձը կլինի 20 մլն եվրո։
Հավելենք, որ «Ալ Ահլին» վերջերս ավարտին է հասցրել նաև «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդիի տրանսֆերը։
Հիշեցնենք, Ռոբերտո Ֆիրմինոն 2015 թ. հուլիսից հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում` անցկացրած 362 խաղում դառնալով 111 գոլի և 79 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Լիվերպուլ, Նիկոլո Սկիրա, Ռոբերտո-Ֆիրմինո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո