Ռոբերտո Ֆիրմինոն կհեռանա «Ալ Ահլիից» ու նոր ակումբ կունենա
Բրազիլացի անվանի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Սադում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա ֆուտբոլիստը կհեռանա սաուդյան «Ալ Ահլիից»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Ֆիրմինոն Ջիդան ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 65 խաղում խփել է 21 գոլ, կատարել 17 ասիստ։ Հարձակվողն ակումբի հետ 2025 թ. նվաճել է Ասիայի Չեմպիոնների լիգայի տիտղոսը։
Ֆիրմինոն առավել հայտնի է «Լիվերպուլում» ունեցած մրցելույթներով (2015-2023 թթ.)` 362 խաղում դառնալով 111 գոլի ու 76 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Ահլի, Ալ-Սաադ, Ռոբերտո-Ֆիրմինո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո