Ռիչարդս. «Չեմպիոնների լիգայում «Ռեալից» ուժեղ թիմեր կան»
Ռիչարդս. «Չեմպիոնների լիգայում «Ռեալից» ուժեղ թիմեր կան»
18/03/2026 - 19:21

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մայկա Ռիչարդսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» ուժեղ թիմեր կան, հայտնում է As-ը։

«Ըստ իս` «Ռեալը» քառորդ եզրափակիչում «Բավարիային», հավանական կիսաեզրափակիչում ՊՍԺ-ին, իսկ այնուհետև եզրափակիչում «Արսենալին» կամ «Բարսելոնային» հաղթելու քիչ շանս ունեն։

Նայե՛ք «Բարսելոնային», կարծում եմ, նրանք ի զորու են հաղթել ցանկացած մրցակցի, այդ թվում` «Բավարիային»։ Չեմպիոնների լիգայում «Ռեալից» ուժեղ թիմեր կան, բայց գիտեմ, որ նրանց կազմում կան ամենակարևոր հանդիպումների համար խաղացողներ։ Այս մրցաշարի էությունը հենց սա է։ Բազմիցս ականատես ենք եղել դրան։

Երբ ես «Ռեալին» բացառել եմ ֆավորիտների թվից, նրանք ապացուցել են, որ ես սխալվում եմ, բայց կարծում եմ` թիմային առումով «Ռեալից» ավելի ուժեղ ակումբներ կան»,- նշել է Ռիչարդսը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»։ Քառորդ եզրափակիչում «արքայական» ակումբը կմրցի «Բավարիա» – «Ատալանտա» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026