Ռիբերիի գեղեցիկ անցումն ու գոլը?
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջել է «Լացիոյին»։
Հանդիպման 25-րդ րոպեին «մանուշակներին» առաջ է մղել 37-ամյա վետերան հարձակվող Ֆրանկ Ռիբերին։ Ֆրանսիացի վինգերը ձախ եզրում տպավորիչ անցում է ձեռնարկել, ինչից հետո աջ ոտքի գեղեցիկ հարվածով դարձել է գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում հռոմեական ակումբը բեկեց խաղի ընթացքը՝ տանելով կամային հաղթանակ։
# Ա-սերիա, Լացիո, Ֆիորենտինա, Ֆրանկ-Ռիբերի