Ռեյնջերսի աջ պաշտպանը դարձավ Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկությունը։ «Այնտրախտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին»` նվաճելով բազձալի գավաթը։
Այդուհանդերձ, շոտլանադական ակումբի ֆուտբոլիստներից մեկը նույնպես անմասն չմնաց մրցանակներից։
Բանն այն է, որ «ռենջերների» աջ պաշտպան Ջեյմս Տավերնիեն դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
30-ամյա պաշտպանը մրցաշարի շրջանակում անցկացրած 14 խաղում խփեց 7 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում։
Հատկանշական է, որ Տավերնիեն մրցաշարի խմբային փուլում չէր խփել ոչ մի գոլ։
Հավելենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 57 հանդիպում` դառնալով 18 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Ջեյմս Տավերնիեր, Ռեյնջերս