Ռեյմսի դարպասապահը լուսանկար է խնդրել Լեո Մեսսիից իր որդու համար🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։
Հանդիպման 66-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ Լեո Մեսսին, ով նորամուտը նշեց «Պարի Սեն-Ժերմենի» մարզաշապիկով։
Հանդիպման ավարտից հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել։
Մեսսին երբ ուղևորվում էր հանդերձարան, նրան է մոտեցել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչն ու խնդրել, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստը լուսանկարվի իր որդու հետ։
Մեսսին չի մերժել սերբ դարպասապահի խնդրանքը, և գրկելով նրա որդուն, լուսանկարվել է նրա հետ։ Լուսանկարն արել է հենց Ռայկովիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, ՊՍԺ, Պրեդրագ Ռայկովիչ, Ռեյմս