ՊՍԺ-ն հաղթեց Ռեյմսին. Մեսսին նշեց նորամուտը🎥

ՊՍԺ-ն հաղթեց Ռեյմսին. Մեսսին նշեց նորամուտը🎥

30/08/2021 - 00:42

Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ռեյմսի» դեմ։

Փարիզյան ակումբը, Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ, 2:0 հաշվով հաղթեց մրցակցին։

Հավելենք, որ 66-րդ րոպեին «Պարի Սեն-Ժերմենի» կազմում փոխարինման դուրս եկավ Լեո Մեսսին` նորամուտը նշելով փարիզյան ակումբի կազմում։

Այս հաղթանակից Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակեց 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Ռեյմսն» իր ակտիվում ունի 3 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023