Ռեկորդները սիրում են Ֆաթիին․ նա հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի կազմում հանդիպման 42-րոպեին գոլի հեղինակ դարձավ Անսումանե Ֆաթին՝ եզրափակելով Ֆրենկի դե Յոնգի կատարած գեղեցիկ փոխանցումը։
Պարզվում է՝ այդ գոլի շնորհիվ 17-ամյա ֆուտբոլիստը հերթական ռեկորդն է գրանցել։ Ինչպես տեկղեացնում է OptaJose-ն, Անսումանե Ֆաթին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու գոլի հեղինակ է դարձել նախքան 18 տարեկան դառնալը։ Հոկտեմբերի 20-ին Ֆաթին 17 տարեկան և 355 օրական էր։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ