Մոդեռնիստ Զիզուն ու գոլային ձնաբուք՝ Մյունխենում
Անցնող օրերին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք այդ հանդիպումներից երկուսին՝ «Ռեալ Մադրիդ» 3։1 «Լիվերպուլ» և «Բավարիա» 2։3 ՊՍԺ։
«Ռեալ Մադրիդ» 3։1 «Լիվերպուլ» (xG 1.99 vs xG 0.83). Զիզուն չի դադարում կատարելագործվել
Տարածված կարծիք կա, որ Զինեդին Զիդանը շատ ժամանակ չի հատկացնում տակտիկական կամ մարտավարական լուծումներին և ավելի շատ վստահում է իր խաղացողների անհատական հատկանիշներին, ովքեր կարողանում են սեփական ուժերի կամ տաղամդի շնորհիվ «մեծ» խաղեր հաղթել։
Այս կարծիքը մոտ է ճշմարտությանը, հատկապես, երբ Մադրիդում Կրիշտիանու Ռոնալդուն էր խաղում, բայց նրանից հետո շատ բան է փոխվել «արքայական» ակումբում։ Տպավորություն կա, որ ֆրանսիացին միշտ սովորում է և քննությունը հանձնում է գերազանց հենց կարևոր խաղերում։ Զիզուն մոդեռնիստ է․ նա միշտ ժամանակակից է, քանի որ միշտ դիֆուզվում է արդիական ֆուտբոլային պահանջներին ու նորաձևությանը։
«Ռեալի» կիսապաշտպանության եռյակն արդեն մի քանի տարի է ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ Կազեմիրո, Տոնի Կրոս և Լուկա Մոդրիչ։ Պարզապես «Լիվերպուլի» դեմ խաղում ֆրանսիացի մասնագետը շատ կարևոր բան է փոխել․ ներքոնշյալ լուսանկարում «Ռեալի» եռյակն է «Լիվերպուլի» դեմ պաշտպանվելիս․
Ինչպես տեսնում եք, Կազեմիրոն ավելի խորքում է, իսկ Կրոսն ու Մոդրին՝ առջևում, ինչը շատ նորմալ է, և «Մադրիդը» հաճախ է այսպես դիրքավորվում, բայց գրոհելիս նրանք վերադասավորվում են․ սա շատ կարևոր ու նուրբ քայլ է Զիդանի կողմից։
Երբ գնդակով «Ռեալն» է, Մոդրիչն ու Կրոսն էին գործում խորքից, իսկ Կազեմիրոն դառնում էր այդ եռանկայն գագաթը։ Նման դասավորության շնորհիվ Կազեմիոյին Կարիմ Բեմնզեմայից հետո դարձել է մադրիդիցիների երկրորդ լավագույն ռմբարկուն, իսկ ամենակարևորն այն է, որ այն թույլ է տալիս Կրոսին ու Մոդրիչին գործել որպես փլեյմեյքերներ։
Կրոսի խոքրից կատարած երկու «կտրող» փոխանցումների շնորհիվ «Ռեալը» առջևում էր 2։0 հաշվով։ Սա շատ լավ միջոց էր «Լիվերպուլի» պրեսինգը հաղթահարելու համար, բայց զարմանալի էր անգլիական ակումբի պասիվությունը․ նախ եկե՛ք հասկանանք, որ այս խաղում, ընդհանուր առմամբ երկար փոխանցումները Զիդանի թիմի հաղթաթուղթն էին։
«Մադրիդը» հենց խաղի սկզբնամանսից, որպես զոհ, ընտրեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ինչը պայմանավորված էր անգլիացու վատ ֆիզիկական մարզավիճակի և նրա՝ հաճախակի գրոհներին միանալու հետ, ինչպես նաև նրա թիկունքում միշտ մնում է բաց գոտիներ։ «Ռեալի» ֆուտբոլիստները հենց սկզբից սկսեցին երկար փոխանցումներով մատակարարել Ֆերլան Մենդիին և ստիպեցին «Լիվերպուլի»ա եզրայինին կենտրոնանալ հենց այդ ուղղությամբ․
Այդ ամենը պարզապես խայծ էր։ Նման փոխամցումներով «Ռեալը» ստիպեց Տրենտին ուղղակիորեն կենտրոնանալ Մենդիի վրա, և երբ մադրիդյան ակումբի գոլային գրոհի ժամանկ գնդակով Էդեր Միլիտաոն էր, անգլիացի լատերալի ուշադրությունը Մենդիի կողմն էր և նրանք ուղղակի չեն նկատում խորքից մեկնարկող Վինիսիուսին։
Արդյունքում բրազիլիացին օգտվում է Տրենտի և Նաթանիել Ֆիլիպսի միջև առաջած բաց գոտուց և Կրոսի շքեղ փոխանցումը վերածում է գոլի․
Սա Տոնի Կրոսի 85-րդ ճշգրիտ երկար փոխանցումն էր Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում, ինչը լավագույն ցուցանիշն է մրցաշարի և շատ ավելի զարմանալի է, որ մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները հենց գերմանացի կիսապաշտպանին էին նման ազատություն տալիս գրեթե ամբողջ խաղի ընթացքում։
Հաջորդ լուսանկարում և տեսանյութում «Ռեալի» արդեն երկրորդ գնդակն է ու կրկին նույն սցենարով․ կրկին Տոնի Կրոսը միայնակ էր և նրան ոչ ոք չի խանգարում կատարել իր շքեղ փոխամցումներից հերթականը, ինչի հետևանքով Տրենտը սխալվում է, Ասենսիոն հայտնվում է մեն-մենակ Ալիսոն Բեկերի դիմաց, իսկ հաշիվը դառնում է 2-0։
Ընդհանուր առմամբ, այս հանդիպման մասով կարելի ասել, որ Յուրգեն Կլոպը պարտվեց Զինեդին Զիդանին։ Գերմանացի մասնագետի հայտավորած կազմը չարդարացրեց իրեն, հատկապես, պետք է առանձնացնենք Նաբի Կեյտայի ձախողումը։
Յուրգեն Կլոպը, տեսնելով, որ գվինեացի կիսապաշտպանը կատարելապես ձախողվում է, արդեն 42-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ դուրս բերեց Տիագո Ալկանտարային։
Մոհամեդ Սալահի գոլը «Լիվերպուլի» համար փոքրիկ հույսեր է թողնում է «Էնֆիլդում»։ Այո՛, «Էնֆիլդը» շատ ավելի անելանելի իրավիճակներում փառահեղ հաղթանակներ է տեսել, բայց այժմ լրիվ այլ է․ չկա այն հանրահայտ կլոպյան խաղը, և առանց երկրպագուների այդ մարզադաշտը կորցնում է իր կախարդանքը։
«Բավարիա» 2:3 ՊՍԺ (xG 4.28 vs xG 1.65) Նախորդ մրցարջանի համեմատ՝ «Բավարիան» ու «Փարիզը» ռեգրես են գրանցել
Այս երկու թիմերի հանդիպումը, ի տարբերություն նախորդ խաղարկության եզրափակչի, բավական բաց ստացվեց և երկուակումբները տարբեր ձևերով էին բաց։
«Բավարիան» խաղում էր չափազանց բարձր, ագրեսիվ պաշտպանությամբ։ Սա, իհարկե, նորություն չէ, և խնդիրը ոչ թե պաշտպանական գծի բարձր լինելն է (քանի որ բավական մեծ, դատարկ գոտի է մնում նրանց թիկունքում), այլ ձևավորված ազատ գոտիները։
Ահա տեսեք, «Փարիզի» գոլային գրոհի ժամանակ գնդակը աջ եզրում խաղարկում են Անխել դի Մարիան և Նեյմարը․ «Բավարիայի» կենտրոնական պաշտպանների միջև տարածությունը չափազանց մեծ է, Նեյմարը տեսնում է այդ բաց գոտին և շարժվում է այդ ուղղությամբ։
Բացի այս խնդրից, մյունխենյան ակումբն ուներ նաև խնդիր կոմպակտության հետ։ Հանսի Ֆլիկի թիմի պաշտպանության և կիսապաշտպանության միջև նույնպես ձևավորվում էին ազատ գոտիներ։
Օրինակ, տեսե՛ք, թե ինչպիսի կոմպակտություն է ունեցել Ֆլիկի թիմը նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» դեմ կայացած հանարահայտ խաղում․
ՊՍԺ-ի դեմ խաղում նույնիսկ սրան մոտ ինչ-որ բան չկար։ Ահա տեսեք՝ Յուլիան Դրաքսելը մնացել է Յոզուա Կիմիխի և Լեոն Գորեցկայի թիկունքում․
Իսկ նրա երկու կողմերից Դի Մարիան և Նեյմարը պատրաստ են նոր հակագրոհի․
Նման խնդիրներ «Բավարիան» ունենում էր ողջ խաղի ընթացքում, չնայած, Ֆլիկը կատարեց մի քանի փոփոխություններ։
ՊՍԺ-ն նույնպես կոմպակտության հետ կապված ուներ խնդիրներ, և եթե «Բավարիայում» խզվածքը պաշտպանության ու կիսապաշտպանության միջև էր, ապա Պոչետինոյի թիմի մոտ նույն խնդիրը կիսապաշտպանության և հարձակման միջև էր։
Առաջին կեսում փարիզյան ակումբը հարձակման գիծը ինչ-որ չափով կատարում էր մարզչի առաջադրանքը․ 4-2-3-1-ը պաշտպանվելիս վերադասավորվում էր 4-4-1-1-ի, իսկ Նեյմարը նահանջում էր դեպի կիսապաշտպանություն։
Բայց, երկրորդ կեսում «Փարիզի» հարձակման գիծը ուղղակի չէր երևում, երբ նրանք առանց գնդակի էին և պետք էր պահել կառուցվածքն ու կոմպակտությունը․
և այսպես ամբողջ երկրորդ կեսի ընթացքում․․․
Հաճախակ նաև Դի Մարիան չէր վերադառնում՝ թոնղելով թիմակիցներին 0-3-4 դասավորությմաբ․
Սա խաղավարտից 8 րոպե առաջ է․ «Բավարիան» ցանկանում էր ամեն կերպ հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ ՊՍԺ-ն ամբողջ թիմը պաշտպանվում է, որպեսզի հաղթանակով հեռանա ձնառատ Մյունխենից ․․․
․․․ և հանկարծ տեսախցիկը թեքվում է դեպի կենտրոն ու տեսնում ենք, թե ինչպես են Կիլիան Մբապեն ու Նեյմարը կանգնած նայում են վերջին ուժերով պաշտպանվող իրենց թիմակիցներին․
Մաուրսիո Պոչետինոն, երբ մարզում էր «Տոտտենհեմը» կամպակտության մեծ ջատագով էր, բայց այստեղ մարզիչը ստիպված է հարմարվել աշխարհի երկու ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկություններին, ինչը բնակաբանար, ոչ մի լավ բանի չի բերելու։
Այս հանդիպումը դիտելուց հետո հանգում ենք այն եզրակացությանը, որ երկու թիմերն էլ խաղային առումով, նախորդ մրցաշրջանի համեմատ, ռեգրես են գրանցել։
Սիրե՛ք ֆուբտոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Բավարիա, Զինեդին-Զիդան, Լիվերպուլ, Կազեմիրո, Կիլիան-Մբապե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մաուրիսիո-Պոչետինո, Յուրգեն-Կլոպ, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Տոնի-Կրոս, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ