Տուխել․ «Մենք նրանց ոչինչ թույլ չէինք տալիս ստեղծել»

Տուխել․ «Մենք նրանց ոչինչ թույլ չէինք տալիս ստեղծել»

28/04/2021 - 12:20

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

«Մենք շատ լավ սկսեցինք խաղը՝ շատ խիզախ ու որակյալ։ Մենք արժանի էին առաջին կեսում հաղթանակի և դրա համար ունեինք բոլոր հնարավորությունները։

Ցավոք, «Ռեալը» գոլ խփեց ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո։ Մենք նրանց ոչինչ թույլ չէինք տալիս ստեղծել։

Այն հաշիվը, որի պայմաններում գնացինք ընդմիջման, հիասթափեցնող էր։ Մեզ պետք էր պահպանել հանգստությունը և չկորցնել վստահությունը։ Երկրորդ կեսում ավելի շատ մարտավարական պայքար կար, և կարելի էր զգալ մեր հոգնածությունը։ Նախորդ բարդ արտագնա խաղից հետո («Վեսթ Հեմ» 0։1 «Չելսի») մենք ընդամենը մի քանի օր ունեինք այս խաղին պատրաստվելու համար, այդ պատճառով էլ ստիպված ենք ամեն ինչ շարուանակել 1։1 հաշվից։

Մենք արժանի էինք նվազագույնը ևս մեկ գոլ խփելուն, սակայն մենք գնդակ բաց թողեցինք գրեթե ոչնչից․ այդպես լինում է անհատական վարպետության տեսանկյունից զարգացած ակումբների դեմ խաղերում»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023