Ռեալն անհավանական պայմանագիր է առաջարկել Մբապեին
«Ռեալ Մադրիդը» կրկին քայլեր է սկսել ձեռնարկել` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին 6 տարվա պայմանագիր է առաջարկել` տարեկան 40 մլն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ 2021/22 մրցաշրջանի ավարտին «Ռեալին» կհաջողվի պայմանագիր կնքել Մբապեի հետ, երբ նա կդառնա ազատ գործակալ։
ՊՍԺ-ն, իր հերթին, մտադիր է երկարաձգել ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, սակայն Մբապեն հստակ դիրքորոշում ունի. նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Հատկանշական է, որ 2022 թ. հունվարից 1-ից սկսած` մադրիդյան ակումբը կարող է անիջապես ուղիղ կապի մեջ լինել Մբապեի հետ` առանց ՊՍԺ-ին տեղյակ պահելու։
Խոսակցություններ կան, որ 22-ամյա ֆուտբոլիստը մի քանի անգամ մերժել է «Փարիզի»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Սկիրային հաջողվել է պարզել, որ «Պարի Սեն-Ժերմենի» առաջարկներից մեկը եղել է պայմանագիր 5 տարով` տարեկան 32 մլն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ մոտ էր «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն ՊՍԺ-ն մերժեց «սերուցքայինների» երեք առաջարկները։
«Արքայական» ակումբը ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար առաջարկել է նախ 160 մլն, ապա` 170+10 մլն, իսկ վերջում 200 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ