Ռեալն այլևս չի հրապարակի, որ երկարաձգել է խաղացողի հետ պայմանագիրը

Ռեալն այլևս չի հրապարակի, որ երկարաձգել է խաղացողի հետ պայմանագիրը

27/05/2020 - 14:28

«Ռեալն» այլևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակի խաղացողների հետ նոր պայամանգիր կնքելու մասին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել այդ պրակտիկայից, քանի որ ակումբի ներսում կարծում են, որ պայմանագրերի երկարաձգումը ակումբի ներքին խոհանոցին է վերաբերվում և չպետք է հրապարակվի։

Վերջերս հայտնի է դարձել, որ «արքայական» ակումբը մի քանի ամիս առաջ նոր պայամանգիր է կնքել Կազեմիրոյի հետ, սակայն որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հայտնել դրա մասին։ Կազեմիրոն նոր համաձայնագրով ակումբում կմնա մինչև 2023 թվականը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023