«Ռեալի» ֆիասկոն! Իսկոն հաղթանակ պարգևեց «Բետիսին» մադրիդյան գրանդի դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
«Արքայական» ակումբը ձախողվեց և պարտվեց 1:2 հաշվով։
Մադրիդյան գրանդին 10-րդ րոպեին առաջ մղեց Բրահիմ Դիասը, որին տանտերերը 34-րդ րոպեին պատասխանեցին Ջոնի Կարդոզոյի դիպում հարվածով։ 54-րդ րոպեին «Բետիսին» հաղթանակ պարգևեց «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, որն աչքի ընկավ 11-մետրանոցից։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 54 միավորով երկրորդ տեղում է, «Բետիսը» 38 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից