Ռեալի սայթաքումն. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել Ժիրոնայի դիմադրությունը🎥

Ռեալի սայթաքումն. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել Ժիրոնայի դիմադրությունը🎥

30/10/2022 - 21:15

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ կատալոնական ակումբի գոլը խփեց Քրիստիան Ստուանին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։

Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 32 միավոր և կրկին գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Այժմ «Ռեալը» միայն մեկ միավորով է գերազանցում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնային»։

«Ժիրոնան», 10 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023