Ռեալի երեք ֆուտբոլիստներ մեկ ամսում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք են ստացել

Ռեալի երեք ֆուտբոլիստներ մեկ ամսում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք են ստացել

11/08/2024 - 12:58

Մադրիդի «Ռեալի» համակարգից միանգամից երեք ֆուտբոլիստներ ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվաք են ստացել։

Relevo-ն գրում է, որ օրեր առաջ 16-ամյա կենտրոնական պաշտպան Խոան Մարտինեսը «արքայական» ակումբի հիմնական թիմի հետ մարզվելիս է վնասվածքը ստացել։ Պատանի ֆուտբոլիստը «Ռեալի» հետ մեկնել էր ԱՄՆ-ը` մասնակցելու ուսումնամարզական հավաքի։ Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շատ գոհ է եղել նրա խաղից և արդեն հիմա համարվում է «Ռեալի» Մ-19 թիմի առաջատարներից։

Անցնող ամսում միջմրցաշրջանային հատվածում «սերուցքայինների» Մ-19 թիմից 19-ամյա կիսապաշտպան Սեզար Պալասիոսը և 18-ամյա ֆուտբոլիստ Դանիել Մեսոն նույնպես ծանր վնասվածք էին ստացել։

Ըստ աղբյուրի` «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան խիստ հիասթափված է ստեղծված իրավիճակից։ Այժմ ակումբը փորձում է լուծել ստեղծված իրավիճակը և հավանական է, որ նոր համալրումներ կլինեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023