Ռեալի աստղերից մեկը վարակվել է կորոնավիրուսով

Ռեալի աստղերից մեկը վարակվել է կորոնավիրուսով

28/07/2021 - 15:44

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Դավիդ Ալաբան վարակվել է կորոնավիրուսով։

Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա պաշտպանը հուլիսի 28-ին Covid-19-ի դրական թեստ է հանձնել։ Ակումբն այլ մանարամասներ չի հայտնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Կարիմ Բենզեման։

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան վերջերս է «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023