Ռեալը 90+2-րդ րոպեին միավոր փրկեց Էլչեի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։
«Արքայական» ակումբը ողջ հանդիպման ընթացքում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն` չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։
Դեռ ավելին` հյուրերն իրացրին իրենց գոլային պահերն ու երկար ժամանակ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Կառլո Անչելոտիի թիմը կսրողացավ փրկել հանդիպումը։
«Էլչեի» կազմից գոլերի հեղինակներ դարձան Լուկաս Բոյեն ու Պերե Միլիան, իսկ Կառլո Անչելոտիի թիմի կազմից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը ու Էդեր Միլիտաոն։
Նշենք, որ բրազիշացի պաշտպանն իր թիմիի համար միավորը փրկեց` գոլը խփելով 90+2-րդ րոպեին։
Հատկանշական է, որ 0:0 հաշվի ժամանակ մադրիդյան ակումբի կազմից Կարիմ Բենզեման չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. գնդակը բարձր ընթացավ։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 50 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Էլչեն», 23 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեր Միլիտաո, Էլչե, Լա-լիգա, Լուկա Մոդրիչ, Լուկաս Բոյե, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ