Ռեալը 9-րդ անգամ պայքարից դուրս է թողնում ՉԼ գործող գավաթակրին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով պարտվեց «Չելսիին», սակայն դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինը, «արքայական» ակումբն արդեն 9-րդ անգամ է Չեմպիոնների լիգայից դուրս թողնում մրցաշարի գործող հաղթողին։
Ավելի վաղ «Ռեալը» գործող գավաթակիրներին հաղթել էր նաև 1964 («Միլան»), 1966 («Ինտեր»), 1987 («Պորտու»), 1989 (ՊՍՎ), 1998 («Բորուսիա Դորտմունդ»), 2000 («Մանչեսթեր Յունայթեդ»), 2002 («Բավարիա») և 2014 թվականներին («Բավարիա»)։
Այդ ցուցանիշով մադրիդյան ակումբը լավագույնն է, որին հաջորդում է «Յուվենտուսը»։
Թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրներին պայքարից դուրս է թողել 5 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ