Ռեալը 1963 թ. ի վեր ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն է տոնել Էլ կլասիկոյում
Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Ինչպես հայտնում է Mister Chip-ն, «արքայական» ակումբը 1963 թ. հունվարի 27-ից ի վեր «Բարսելոնայի» նկատմամբ տոնել է ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը։
Այդ ժամանակ կողմերը մրցել են Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում, և «սերուցքայինները» հաղթել են 5:1 հաշվով։
Հատկանշական է, որ այդ խաղում նույնպես «Ռեալի» կազմից հեթ-տրիկի հեղինակ է եղել` ի դեմս Ֆերենց Պուշկաշի. մեկական գոլ էլ խփել են Պակո Խենտոն ու Ալֆրեդո Դի Ստեֆանոն։
«Ռեալի» կազմից գավաթային Կլասիկոյում իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց Կարիմ Բենզեման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ֆերենց Պուշկաշ