«Ռեալը» 10 ֆուտբոլիստներով թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Օսասունային» 🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։
«Արքայական» ակումբը բավական արագ առաջ անցավ հաշվի մեջ. 15-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն։
Այդուհանդերձ, 39-րդ րոպեին մրցավարի հետ զրուցելուց հետո մադրիդյան գրանդի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հեռացվեց դաշտից։ Անգլիացի ֆուտբոլիստը, հավանաբար, հայհոյել էր գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյին։
«Օսասունան», ստանալով քանակական առավելություն, 58-րդ րոպեին Անտե Բուդիմիրի ջանքերով խուսափեց պարտությունից։ Խորվաթ ֆուտբոլիստը դիպում էր 11-մետրանոցից։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Օսասունան» 32 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից