Ռեալը փոխանակում է առաջարկել Ռոմային
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռոմայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդցիների նախաձեռնությամբ երկու ակումբների ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են հավանական փոխանակման տարբերակը։
Բանն այն է, որ «արքայական» ակումբը ցանկանում է Սպինացոլային փոխանակել Բորխա Մայորալի հետ, ով 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Ռոմայի» կազմում։
Հաղորդվում է, որ Սպինացոլայի խաղային որակները հատկապես բարձր է գնահատում մադրիդյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «գայերին» չի հետաքրքրում փոխանակման տարբերակը և 28-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են ստանալ նվազագույնը 30 մլն եվրո։
«Ռեալը», իր հերթին, ակտիվ բանակցություններ կսկսի միայն այն դեպքում եթե ակումբից հեռանա Մարսելոն։
Հիշեցնենք, որ Լեոնարդո Սպինացոլան 2019 թվականից է հանդես գալիս «Ռոմայում» և մինչ այս պահը հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 71 հանդիպում` դառնալով 4 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորխա-Մայորալ, Լեոնարդու Ժարդիմ, Ռեալ Մադրիդ, Ռոմա, տրանսֆերներ