Ռեալը փայլեց` ջախջախելով Սելտային🎥

Ռեալը փայլեց` ջախջախելով Սելտային🎥

21/08/2022 - 01:51

Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կարիմ Բենզեման, Լուկա Մոդրիչը, Վինիսիուսն ու Ֆեդերիկո Վալվերդեն, իսկ տանտերերի միակ գնդակը գրանցվեց Յագո Ասպասի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 6 միավոր և գլխավորեցին Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սելտան», 1 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023