Ռեալը ցանկանում է ուղղել իր տրանսֆերային սխալը
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Ռեալը» ցանկանում է ուղղել իր տրանսֆերային սխալը։
Բանն այն է, որ «արքայական» ակումբը զղջում է, որ Սերխիո Ռեգիլոնին նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել է «Տոտենհեմին» և պատրաստ է 45 մլն եվրոյի դիմաց վերադարձնել իսպանացի ֆուտբոլիստին։
24-ամյա եզրային պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին 30 մլն եվրոյի դիմաց միացավ «Տոտենհեմին»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, սակայն, պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի, «Ռեալը» առաջիկա երկու տարիների ընթացքում ունենալու է խաղացողին հետ գնելու իրավունք։
Ներկա պահին մադրիդյան ակումբը, հաշվի առնելով մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կադրային, լրջորեն դիտարկում է Ռեգիլոնին վերադարձնելու տարբերակը, սակայն, ինքը՝ ֆուտբոլիստը, կարծես թե, կողմ չէ իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ «Ռեալի» շարքերը լքեց՝ իր կարգավիճակից դժգոհ լինելու պատճառով։
Վերջում հավելենք, որ Սերխիո Ռեգիլոնը ներկա պահին կայուն տեղ ունի «Տոտենհեմի» մեկնարկային կազմում և բոլոր մրցաշարերի շրջանակում ընդհանուր առմբամբ անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ, Սերխիո Ռեգիլոն, Տոտենհեմ, տրանսֆերներ